Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Պեպը հասավ Կրույֆին


Պեպը հասավ Կրույֆին
Հաղթելով Ռեալ Մադրիդին, Խոսեպ Գվարդիոլան որպես մարզիչ նվաճած տիտղոսների քանակով հավասարվեց Յոհան Կրույֆին: Այդպիսով, տարբեր ժամանակներում այս 2 ֆանտաստիկ մարզիչները 11 - ական տիտղոս են նվաճել Բարսելոնայի հետ:

"Միայն ես չեմ նվաճել այդ ամենը, ես այս թիմի մի մասնիկն եմ", - ասել է Գվարդիոլան, ով Բարսայի ղեկին նվաճեց իր 11 - րդ գավաթն ու միացավ Յոհան Կրույֆին` երկուսն էլ 11 - ական գավաթ են նվաճել Բարսան գլխավորելու ժամանակահատվածում: Գվարդիոլան այս այս ընթացքում 3 - ական անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը, 2 անգամ Բարսային հասցրել է ՉԼ - ի չեմպիոնության և 1 - ական անգամ թիմին հաղթանակ է բերել Իսպանիայի գավաթում, Եվրոպայի սուպերգավաթում ու Աշխարհի ակումբային առաջնությունում: Այդպիսով, Գվարդիոլան 14 հնարավոր տիտղոսներից 11 - ը նվաճել է, ինչը ֆանտաստիկ արդյունք է մարզչական կարիերան նոր սկսող մասնագետի համար: Նա այս ամենին հասել է 3 մրցաշրջանում և 4 - րդի մեկնարկային 2 խաղերում, փոխարենը Կրույֆը դա արել է մի ամբողջ 8 մրցաշրջանում: Նա այդ ընթացքում 4 անգամ թիմին դարձրել է Լա Լիգայի չեմպիոն, 3 անգամ` Իսպանիայի սուպերգավաթակիր և 1 - ական անգամ Եվրոպայի գավաթի հաղթող, Գավաթակիրների գավաթի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր ու Իսպանիայի գավաթակիր:

Ֆուտբոլիստ Գվարդիոլան

Բացի 11 տիտղոսներից Բարսելոնայի ղեկին, պետք է նաև հիշել, որ Խոսեպ Գվարդիոլան եղել է Dream Team - ի ավագներից մեկը: Նա որպես ֆուտբոլիստ Բարսայի հետ 16 տիտղոս է նվաճել` Եվրոպայի գավաթ (1), Գավաթակիրների գավաթ (1), Եվրոպայի սուպերգավաթ (2), Լա Լիգայի չեմպիոն (6), Իսպանիայի գավաթ (2) և Իսպանիայի սուպերգավաթ (4):

Ավելացնենք, որ Գվարդիոլան իր թիմի հետ 3 - րդ անգամ անընդմեջ տիրացավ Իսպանիայի սուպերգավաթին, ինչը Ռեալի ռեկորդի կրկնությունն ու բացարձակ ռեկորդ է Բարսայի պատմության մեջ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Բարսան Իսպանիայի սուպերգավաթում հաղթեց Ռեալ Մադրիդին:

Related Posts Plugin for WordPress, Blogger...