Մինչև ֆուտբոլային այս հսկայի կառուցումը, «Բարսան» իր խաղերն անց էր կացնում տարբեր մարզադաշտերում (Հոթել Կասանովաս, Էլ Կարրեր Մունտաներ, Կարրեր Ինդուստրիա): «ՆոուԿամպ»-ի կառուցումը սկսվել է 1953 թվականին, երբ ակումբի նախագահ ընտրվեց Ֆրանցիսկ Միրո-Սանսը: Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին` նա տնօրենների խորհրդի առաջնային խնդիր դարձրեց նոր մարզադաշտի կառուցումը: Այդ պատմական իրադարձությունը տեղի ունեցավ 1954 թվականի մարտի 28-ին 60 հազար երկրպագուներիներկայությամբ, երբ նոր նախագահը ապագա «Կամպ Նոու»մարզադաշտի առաջին քարը դրեց:
Նոր մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 1957 թվականի սեպտեմբերի 24-ին: Իսկ դրանից երեք օր առաջ արդեն ամբողջ Բարսելոնայում սկսվել էին մարզադաշտին նվիրված տոնախմբությունները: Բացման օրն ամբողջ քաղաքը ներկված և զարդարված էր կապտանռնագույն դրոշներով և գույներով: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին մի շարք հայտնի ֆուտբոլիստներ և Կատալոնիայի քաղաքական գործիչներ: Արարողությունից անմիջապես հետո ամբոխը շարժվեց դեպի նորակառույց Կամպ Նոու, որն այդ օրը իր առաջին խաղն էր ընդունում: Բարսելոնայի մրցակիցն էր Վարշավայի «Լեգիան»: Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով, հօգուտ«Բարսելոնայի»: Նոր մարզադաշտում առաջին գոլը խփեց Էուլոխիո Մարտինեսը: Այդ օրը մարզադաշտի տրիբունայից բաց թողեցին տասը հազար աղավնիների:
«Նոու Կամպ» թարգմանաբար նշանակում է «Նոր Դաշտ»: Բանն այն է, որ «Լես Կորտս» մարզադաշտը, ուր մինչ այդ խաղում էր թիմը, երբեմն անվանում էին «Վելլ Կամպ» (հին դաշտ):
Բացման ժամանակ մարզադաշտը տեղավորում էր 93 053 երկրպագուների, չնայած, որ նախապես ծրագրված էր կառուցել150 000-անոց մարզադաշտ: 1998 թվականին ՈՒԵՖԱ-ն
որոշում կայացրեց մարզադաշտերում բոլոր նստարանները փոխարինել առանձին նստատեղերով: Նոու Կամպը դրանից հետո սկսեց տեղավորել 96800 մարդ: 1999-ին Նոու Կամպին տրվեց հինգ աստղանի մարզադաշտի կարգավիճակ: