Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Վալենսիա 2-2 Բարսելոնա






Բարսելոնան հերթական անգամ 2 - 2 հաշվով ավարտեց իր հանդիպումը: Այս անգամ մրցակիցը Վալենսիան էր: Կատալոնյան թիմը խաղի ընթացքում 2 անգամ զիջում էր մրցակցին հաշվի մեջ, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերականգնել հաշվի հավասարակշռությունը:

Հանդիպումը սկսվեց տան տերերի ճնշմամբ և արդեն 11 - րդ րոպեին առաջին կեսի ողջ ընթացքում Բարսայի պաշտպանության ձախողված աջ եզրից դարպասային հրապարակ ուղղարկված գնդակը սեփական դարպասն ուղղարկեց Էրիկ Աբիդալը: Բայց վալենսիացիների ուրախությունը տևեց 2 րոպեից էլ պակաս, քանզի Պեդրոն խորամանկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: 10 րոպե անց, երբ կատալոնացիների պաշտպանության աջ եզրը հերթական անգամ ձախողվեց, Պաբլոն կրկին առաջ մղեց Վալենսիային, ովքեր կարող էին և հաշիվը դարձնել 3 - 1, եթե Սոլդադոն կարողանար 2 մետրից գրավել անպաշտպան դարպասը:

2 - րդ կեսում Ալվեսը, որ մինչ այդ գործում էր հարձակման աջ եզրում, վերջապես նահանջեց, ինչն անհամեմատորեն բարձրացրեց Բարսայի պաշտպանության որակը: Կատալոնացիները տիրեցին նաև խաղային առավելությանը և րոպե առ րոպե ուժեղացնում էին ճնշումը: Խաղադաշտ դուրս եկավ Վիլյան` փոխարինելով Պեդրոյին: Դավիդի հետ միաժամանակ խաղադաշտ դուրս եկավ նաև Ադրիանոն խաղադաշտ Կեյտայի փոխարեն` զգալիորեն ակտիվացնելով խաղն առջևի գծում: Իսկ հանդիպման 62 - րդ րոպեին Տիագոն խաղադաշտ դուրս եկավ Պույոլի փոխարեն: Հենց բրազիլիական արմատներով իսպանացին էլ ստեղծեց Բարսայի առաջին իրական գոլային պահը 2 - րդ կեսում, բայց անհաջող հանդիպում անցկացնող Մեսսին աչքի ընկավ անհասկանալի գործողություններով: Այդ դրվագին հաջորդեց Բարսայի պատասխան 2 - րդ գնդակը, երբ Մեսսիի փոխանցումից հետո Ֆաբրեգասը կրկին անգամ աչքի ընկավ կատալոնյան թիմի կազմում: Իսկ հանդիպման վերջնամասն անցավ Պեպի թիմի բացահայտ առավելությամբ: Կարող էին աչքի ընկնել Վիլյան, Ադրիանոն, Մեսսին, բայց նրանցից և ոչ մեկին դա չհաջողվեց: Արդյունքում` 2 - 2:

Մարզադաշտ` Մեստալյա

Մրցավար` Վելասկո Կարբալյո


Կորուստներ խաղից առաջ`Վալենսիա` Մեհմետ Թոփալ (վնասվածքի պտճռ.)

Բարսելոնա` Պիկե, Ինիեստա և Ալեքսիս (վնասվածքի պտճռ.)

Վալենսիայի կազմը` Գուայիտա, Մատյո (Պիատի, 72'), Ռամի, Ռուիզ, Միգել, Ալբելդա (Կոշտա, 45'), Բանեգա, Ալբա, Պաբլո, Կանալես (Ժոնաս, 68') և Սոլդադո

Բարսելոնայի կազմը` Վալդես, Աբիդալ, Պույոլ (Տիագո, 62'), Մասկերանո, Ալվես, Բուսկետս, Կեյտա (Ադրիանո, 57'), Չավի, Ֆաբրեգաս, Պեդրո (Վիլյա, 57') և Մեսսի

Գոլերը`
1 - 0 Աբիդալ (11'), ինքնագոլ
1 - 1 Պեդրո (13'), փոխանցումը` Մեսսի
2 - 1 Պաբլո (23'), փոխանցումը` Մատյո
2 - 2 Ֆաբրեգաս (75'), փոխանցումը` Մեսսի

Զգուշացումներ`
Վալենսիա` Ռամի (15'), Ժոնաս (86')
Բարսելոնա` Պույոլ (36'), Մասկերանո (87')

Հեռացումներ`
Վալենսիա` Ալբա (91')

Ցուցանիշներ
Վալենսիա  
 Բարսելոնա
Հարվածներ
 9
 10
Հարվածներ դարպասին
 1
 7
Գնդակին տիրելու %
 38%      
 62%    
Անկյունային հարվածներ
 4
 3
Խաղից դուրս
 2
 12
Կանոննորի խախտումներ      
 14
 5
Դեղին քարտեր
 3
 2
Կարմիր քարտեր
 1
 0 



                              

BarcaBlog.tk-ի և Spoert.es-ի գնահատականները



BarcaBlog.tk-ն և Spoert.es-ը գնահատել են Բարսելոնա - Օսասունա հանդիպման Բարսայի խաղացողներին:


Spoert.es

Մեսսի 10: Աբիդալ, Բուսկետս, Չավի, Ֆաբրեգաս -9: Ալվես, Պույոլ, Մասկերանո, Տիագո,                     Վիլյա - 8: Վալդես, Ադրիանո, Մակսվել -: Աֆելլայ -6:


BarcaBlog.tk

Մեսսի, Ֆաբրեգաս - 10: Աբիդալ, Բուսկետս, Չավի, Ֆաբրեգաս -9: Ալվես, Պույոլ, Մասկերանո, Տիագո,Վիլյա - 8: Վալդես, Ադրիանո, Մակսվել -: Աֆելլայ -6:

Related Posts Plugin for WordPress, Blogger...