Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Բարսելոնան Իսպանիայի Սուպեր Գավաթակիր (վիդեո)

Բարսելոնան Նոու Կամպ մարզադաշտում հաղթեց Մադրիդի Ռեալին 3-2 հաշվով: Երկու խաղերի արդյունքում կատալոնյան ակումբը հաղթեց 5-4 հաշվով:


Թիմերի կազմերը

Չի կարելի ասել, որ կատալոնյան ակումբը խաղում էր մարտական կազմով: Պատճառը Պույոլի վնասվածքն է: Բարսելոնան այս նույն կազմով ՉԼ-ի եզրափակչում 3-1 հաշվով
հաղթել էր Մանչեսթեր Յունայթեդին:
Բարսելոնա`  1.Վիկտոր Վալդես, 2.Դանիել Ալվես, 3.Խերարդ Պիկե, 14.Խավիեր Մասկերանո, 22.Էրիկ Աբիդալ, 16. Սերխիո Բուսկետս (85' Սեյդու Կեյտա), 6.Չավի Էռնանդես, 8.Անդրես Ինիեստա, 7.Դավիդ Վիլյա (79' Ադրիանո Կորեիա), 17.Պեդրո Ռոդրիգեզ (81' Ֆրանսեսկ Ֆաբրեգաս), 10.Լիոնել Մեսսի:
Նույնը չի կարելի ասել Ռեալի մասին: Մուրինյոն միայն մեկ փոխարինում էր կատարել, Մարսելոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Կուենտրաոյին:
Ռեալ Մադրիդ` 1.Իկեր Կասիլյաս, 4.Սերխիո Ռամոս, 2.Րիկառդո Կառվալյու, 3.Կլեպեր Պեպե, 15.Ֆաբիո Կուենտրաո, 14.Չավի Ալոնսո, 6.Սամի Խեդիրա (46' Մարսելո), 10.Մեզութ Օզիլ (78' Րիկառդո Կակա), 22.Անխել Դի Մարիա (63' Գոնսալո Իգուաին), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Կարիմ Բենզեմա: 


1-0
Նախ 15-րդ րոպեին Մեսսին խաղադաշտի կենտրոնից փոխանցում կատարեց: Գնդակն ընդունեց Ինիեստան և շատ գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը:


1-1 
Բարսելոնայի ուրախությունը երկար չտևեց: 4 րոպե անց եքառայլ կոմբինացիայի շնորհիվ հաշիվը հավասարեցրեց Ռոնալդուն:

2-1
44-րդ րոպեին Պիկեի սքանչելի կրնկով փոխանցումից հետո երկրագնդի թիվ 1 ֆուտբոլիստ Լիոնել Անդրես Մեսսին վարպետության շնորհիվ խոցեց Կասիլյասի դարպասը:


2-2
Երկրորդ խաղակեսում առաջին գոլը գրանցվեց 81-րդ րոպեին: Բենզեման հավասարեցրեց հաշիվը:

3-2
Ամեն ինչ տանում էր դեպի լրացուցիչ ժամանակ, սակայն 87-րդ րոպեին Լիոնել Մեսսին Ադրիադնոյի փոխանցումից հետո դարձավ դուբլի հեղինակ:

Ֆանտաստիկ Մեսսին
Մեսսին այս հանդիպման ընթացքում ցույց տվեց ուղղակի ֆանտաստիկ խաղ` խփելով 2 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: Մեսսին դարձավ հանդիպման հերոս, 2 խաղ` 3 գոլ:

Մարզադաշտ
Չենք կարող ասել, որ Կամպ Նոու մարզադաշտը լեփ-լեցուն էր: Կամպ Նոուն տեղավորում է 99.354 երկրպագուների, իսկ այս խաղին հետևում էին 92,965 հոգի: Խաղադաշտում կար 6389 ազատ աթոռ:

Դեղին ու կարմիր քարտեր
 - Չավի
 - Մասկերանո
 - Վալդես
 - Խեդիրա
 - Ռոնալդու
 - Պեպե
 - Ռամոս
 - Կուենտրաո
 - Վիլյա
 - Օզիլ
 - Մարսելո 





Related Posts Plugin for WordPress, Blogger...