Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

«Բարսելոնա» - «Ռեալ». Խաղից առաջ


Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի ժամանակով ժամը 02:00-ին կկայանա այս մրցաշրջանի արդեն երկրորդ էլ կլասիկոն: Նորից միմյանց կբախվեն Բարսելոնան և Մադրիդի Ռեալը: Հիշեցենք, որ առաջին խաղը անցել է դրամատիկ պայքարում, և ավարտվել 2-2 հաշվով: Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում տան տերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը: 13 -րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո Մեսութ Օզիլը գրավեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը(1-0): Գոլից հետո Ռեալը թուլացրեց ճնշումը, ինչից օգտվեցին կապտանռնագույները: Դավիդ Վիլյան շատ գեղեցիկ գոլով խոցեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Դրանից փոքր ինչ անց արդեն եկավ Լեո Մեսսիի ժամանակը: Մեսսին շրջանցելով Խեդիրային անցավ նաև Պեպեին և Իկերի ոտքերի արանքով գնդակը գլորեց դարպասը (1-2): Այսպես ավարտվեց առաջին խաղակեսը և թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսում Մադրիդը զգաց, որ պետք է ամեն գնով չպարտի այդ խաղում: Նրանք փոքր ինչ լուծեցին այդ խնդիրը 53 - րոպեին Պեպեի փոխանցումից հետո Չավի Ալոնսոն հաշիվը դարձրեց 2-2: Եվ ահա եկել է ժամանակը ցույց տալու, թե ով է Բարսելոնան: Ոչ ոք չի կասկածում, որ այսօր էլ կլինի գեղեցիկ խաղ, խախտումներ Ռեալի կողմից և այլն.. Չնայած Բարսան խաղալու է իր մարզադաշտում, բոլորը գիտեն, որ Մադրիդը գտնվում է ավելի լավ ֆիզիկական վիճակում, որովհետև Ռեալը մինչմրցաշրանի բոլոր խաղերը անցկացրել է մեկնարկային կազմով, իսկ Բարսան 3-րդ կամ 2-րդ: Փորձենք գուշակել թիմերի մեկնարկային կազմերը: Սկսենք հյուրերից: Ռեալի դարպասը անկասկած կպաշտպանի Կասիլյասը: Պաշտպանությունում կգործեն Սերխիո Ռամոսը, Պեպեն, Կառվալյուն և Մարսելոն: Կիսապաշտպանությունում կլինեն Չավի Ալոնսոն, Խեդիրան, Օզիլը, Դի Մարիան(Կոենտրաո),   Իսկ հարձակվողները ամենայն հավանականությամբ կլինեն Ռոնալդուն ու Բենզեման:Իսկ հիմա Բարսելոանայի մեկնարկային կազմը: Այստեղ ամեն ինչ խճճված է. Դարպասապահը կլինի Վալդեսը: Պաշտպանությունում կլինեն Դանի Ալվեսը, Պիկեն, Մասկերանոն, Աբիդալը: Կիսապաշտպանությունում կգործեն Չավին, Ինիեստան, և Բուսկետսը կամ Տիագոն: Հարձակվողների եռյակը կլինի այսպես Վիլյա, Մեսսի, Ալեքսիս Սանչես: Վերջինս իրեն շատ լավ դրսևորեց անցած խաղում:Ինչևէ սպասենք խաղին և հավատանք, որ Սուպեր Գավաթը մերն է լինելու և, որ նորից Ռեալը չի կարողանա հաղթել Կամպ Նոու մարզադաշտում:


Related Posts Plugin for WordPress, Blogger...