Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Ռոնալդուի ու Կալյեխոնի հետխաղյա մեկնաբանությունները



«Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար, սակայն երբեմն ֆուտբոլը անարդար է»,-նշել է Կալյեխոնը:
Ռոնալդուն վստահ է, որ Սուպերգավաթի պատասխան խաղում, որը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում, իրենց հաղթելու շանսերը մեծ են: Հանդիպումից հետո պորտուգալացին վերլուծել է խաղը. «Չորեքշաբթի օրը բաց խաղ է լինելու, սակայն մենք վստահ ենք և կարող ենք հաղթել»,-ասել է Ռոնալդուն: «Ցավալի էր: Մենք ավելի լավ խաղացինք, քան մրցակիցը, ունեինք շատ հնարավորություններ: Մենք կարող էինք հաղթել»: Վերջում Ռոնալդուն կասկած հայտնեց մրցավար Վիտիենեսի որոշման հետ կապված, երբ Վալդեսի կոպիտ խաղից հետո պորտուգալացին ընկավ մրցակցի տուգանային հրապարակում. «11-մետրանոց հարված էր, բայց դա մրցավարի որոշումն էր, ուրեմն պետք է հարգել այն»,-ավարտել է Ռոնալդուն:
Կալյեխոնը, ով իր նորամուտը նշեց պաշտոնական խաղերում, ևս հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» դեմ խաղից հետո. «Այսպիսի խաղերում պետք է ներդնես ողջ ներուժդ: Իսկ ֆուտբոլը երբեմն անարդար է»: Վերջում Կալյեխոնը ասաց, թե ինչ խորհուրդներ է տալիս իրեն Մոուրինյոն խաղերից առաջ. «Ինձ ասում է, որ շարունակեմ խաղալ այնպես, ինչպես մինչմրցաշրջանում, և որ չհուզվեմ խաղադաշտ դուրս գալուց առաջ»:
Related Posts Plugin for WordPress, Blogger...