Ռեալի» և «Բարսելոնյաի» Սուպերգավաթային առաջին խաղի արդյունքը չի գոհացրել Ռամոսին ու Մարսելոյին:
Մարսելոն շատ պարզ վերլուծություն է տվել խաղից հետո. «Մենք պետք է հաղթեինք աս խաղում: Մենք ավելի տպավորիչ էինք, ունեինք ավելի շատ հանարավորություններ, սակայն չունեինք հաջողություն առ նպատակ»- ասել է Մարսելոն:
«Նրանք գիտեին, որ կլինի շատ բարդ խաղ, սակայն ի սկզբանե մենք էինք վերահսկում խաղը: Մենք ունեինք լավ պատրաստված թիմ: Սա վատ արդյունք չէ, բայց ակնհայտ է, որ դրսում մենք հաղթանակ պետք է տանենք»,- ավարտել է պաշտպանը:
«Մադրիդի Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը ամփոփել է խաղի արդյունքը. «Մենք խաղացինք շատ լավ խաղ ու դաշտ էին դուրս եկել հստակ մշակված մարտավարությամբ: Թեև մենք խաղը վերահսկում էինք ավելի շատ, մեզ մոտ պակասում էր հաջողությունը մրցակցի դարպասի մոտ, ինչը մենք ունեինք նախորդ խաղերում: Ունեինք շատ շանսեր ու արդյունքը այդքան էլ գոհացնող չէ: Թիմը իրեն շատ լավ էր զգում խաղադաշտում: Ապացուցեցինք, որ այս տարի «Ռեալը» անհամեմատ հզոր է, քան նախկինում»- ավարտել է Ռամոսը:
