Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Բարտոմեուն խաղից հետո


Բարտոմեուն խաղից հետո
Բարսելոնայի մարզական փոխնախագահն անչափ գոհ է, որ թիմն արդեն պաշտոնական տիտղոս է նվաճել 2011/2012 մրցաշրջանում: Սա նաև ակումբի պատմության մեջ հոբելյանական 10 - րդ Իսպանիայի սուպերգվաթն է ու 3 - րդն անընդմեջ, ինչը ռեկորդ է:

"Առաջին մրցանակը հիանալի խաղի և առավելագույն աստճանի մրցակցության պայմաններում: Խոսքը գնում է շատ կարևոր մրցանակի մասին, որով մեկնարկում է մրցաշրջանը", - ասաց Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Նա գոհ էր նաև նրանից, որ կայացավ Ֆրանսեսկ Ֆաբրեգասի նորամուտը հենց այս խաղում: "Նա ցուցադրեց այն խաղը, որը հատուկ է Բարսելոնայի խաղացողին, ինչպես նաև գործի դրեց այն խաղային որակները, որոնք նա ունի", - մեկնաբանեց Բարտոմեուն:

Նա ընդգծեց, որ "մենք մտադիր ենք Ժոան Գամպերի գավաթն անցկացնել հենց օգոստոսի 22 - ին", չնայած, որ ամենայն հավանականությամբ AFE - ի բոյկոտն այդ օրը շարունակվելու է:

Վերջում Բարտոմեուն խոսեց այն տհաճ միջադեպի մասին, որ տեղի ունեցավ հանդիպման վերջնամասում. "Շատ ցավալի է, որ նման բաներ են տեղի ունենում: Այդ դրվագները շատ բանի մասին են խոսում":

Related Posts Plugin for WordPress, Blogger...