Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Չավին ու Պիկեն խաղից հետո


Չավին ու Պիկեն խաղից հետո
Չավին, չնայած, որ ֆուտբոլում թիմային գրեթե բոլոր մրցանակներին արժանացել է, դեռ ցանկանում է հաղթել և շատ ուրախ է հերթական գավաթի համար:

Իսպանիայի սուպերգավաթը Չավիի համար արդեն 17 - րդ գավաթն է կարիերայի ընթացքում: Դա ևս 1 պատճառ է, ինչի համար Բարսայի փոխավագը կարող է հպարտանալ: Նա գիտակցում է, որ, հնարավոր է, թիմն այդքան էլ լավ վիճակում չէր մոտեցել խաղին, բայց "մենք խաղացինք մեր խաղը: Ի վերջո հաջողությունը մեզ ժպտած և մենք նվաճեցինք այս սուպերգավաթը": Նա ավելացրեց. "Մենք գոհ ենք, քանզի, չնայած վատ մարզավիճակին, մենք գերազանցեցինք Ռեալին":

Հիասթափված է Ռեալից

Հանդիպման վերջում Մարսելոյի կոպիտ սահանկումից հետո վեճ սկսվեց, ինչի կապակցությամբ Չավին ասում է. "Ռեալը խղճուկ իրավիճակում էր: Այդ դրվագներն ամեն ինչի մասին խոսում են": Վերջում նա հայտարարեց. "Մենք հավատում ենք ֆուտբոլային արդարությանը և այսօր ևս 1 անգամ դա ապացուցեինք":

Պիկե

Խաղից հետո լրագրողների հետ խոսեց նաև Պիկեն. "Այս տիտղոսը կարևոր էր: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, քանզի նրանք ավելի լավ էին պատրաստվել: Նրանք ուժեղ էին, բայց մենք օգտագործեցինք մեր պահերն ու կրկին մեզ մոտ ենք բերում Իսպանիայի սուպերգավաթը": Ժերարդն ավելացրեց, որ "սա շատ լարված հանդիպում էր, որի ելքը մինչև վերջ պարզ չէր":

Ֆոտոսեսիա ՈՒԵՖԱ - ի համար

ՈՒրբաթ օրն առաջին թիմը կանցկացնի իր առաջին ֆոտոսեսիան, որ սովորաբար լինում մրցաշրջանից առաջ: Այն կսկսվի Երևանի ժամանակով 21:00 - ին Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում` փակ դռների հետևում:


Related Posts Plugin for WordPress, Blogger...