Ինչպես հաղորդում է իսպանական Mundodeportivo - ն, որպես աղբյուր նշելով ՈՒԵՖԱ - ի պաշտոնական կայքին, որոշվել են Չեմպիոնների լիգայում տարբեր ձեռքբերումների համար տրվող դրամական պարգևները 2011/2012 մրցաշրջանում:
Այդպիսով, Չեմպիոնների լիգային մասնակից 32 թիմերից յուրաքանչյուրը նվազագույնը կստանա 7,2 մլն եվրո, իսկ հաղթողը լավագույն դեպքում իր բյուջեն կհարստացնի 31,5 մլն եվրոյով: Այս թվերը վերաբերում են 2011/2012 մրցաշրջանին:
Յուրաքանչյուր ակումբ մասնակցության համար կստանա 3,9 մլն եվրո: Յուրաքանչյուր անցկացրած հանդիպումն ակումբներին կհարստացնի 550 հազարական եվրոյով: Բացի այդ, ամեն խաղում հաղթանակի համար ակումբին կտրվի 800 հազար եվրո, իսկ ոչ ոքիի դեպքում` 400 հազար եվրո:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում հայտնված թիմերից յուրաքանչյուրը կստանա 3 մլն եվրո: 1/4 եզրափակիչում այդ գումարը կաճի մինչ 3,3 մլն եվրո, իսկ կիսաեզրափակչի մասնակիցները կստանան 4,2 մլն եվրո: Եզրափակչում հաղթելու դեպքում ակումբը կստանա 9 մլն եվրո, փոխարենն արծաթե մեդալակիրը ստիպված կլինի բավարարվել 5,6 մլն եվրոյով:
Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթում հաղթելու համար Բարսելոնան կստանա 2,5 մլն եվրո: Պարտված Պորտուն էլ կստանա գումարային պարգև` 2 մլն եվրոյի չափով:
