Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Ալվեսի հարցազրույցը El Marcador - ին (վիդեո)


Ալվեսի հարցազրույցը El Marcador - ին
Դանիել Ալվեսը հարցազրույց է տվել Barca TV - ով հեռարձակվող El Marcador հաղորդմանը, որտեղ Իսպանիայի սուպերգավաթը բնորոշեց որպես "հույժ կարևոր" մրցանակ թիմերի համար: "Բոլորը շատ մեծ սպասումներ ունեին", - բացատրել է Ալվեսը:

Դանին ասում է, որ բոլորին "թվում էր, թե Ռեալն արդեն նվաճել է այդ գավաթը, քանի որ հիանալի միջմրցաշրջան էր անցկացրել: Հնարավոր է, որ մենք ավելի վատ էինք պատրաստված, քան նրանք, բայց այստեղ կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ":

Քիչ է գրոհում, բայց լավ է պաշտպանվում

Ալվեսը ոչ միայն երեկվա խաղում, այլև ողջ դիմակայության ընթացքում լավագույններից մեկն էր: Ճիշտ է, նա քիչ էր գրոհում, բայց շատ լավ էր պաշտպանվում: Մասնավորապես, օրինակելի կերպով պահում էր Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոյին: "Սովորաբար մենք իմ եզրից շատ ենք գրոհում, սակայն Ռեալի դեմ միշտ էլ իմ հարձակումներն ավելի սահմանափակ են և ես մեծ ուշադրություն եմ դարձնում պաշտպանությանը, քանզի նրանք շատ արագ են", - ասել է Ալվեսը:

Գերհանգստություն

"Խաղի ժամանակ պետք է գերհանգիստ լինել, քանի որ սիրտտ անչափ արագ է բաբախում և դու կարող ես սխալվել", - հայտարարել է Ալվեսը, ով նաև ավելացրել է, որ "եթե քեզ սխալ կարգադրություններ են տալիս, ապա դու բացասական արարքներ ես գործում, իսկ եթե այդ կարգադրությունները ճիշտ են, ինչպես, օրինակ, Գվարդիոլայինը, ապա դու միայն դրական արարքներ ես գործում: Ամեն խաղից առաջ Պեպը մեզ ասում է, որ պետք է մրցենք և խաղանք ֆուտբոլ հնարավորինս լավ կերպով":

Կարողանալ հաղթել և պարտվել

Բրազիլիացին չցանկացավ շատ խորանալ այս հարցում, բայց որպես օրինակ բերեց Յունայթեդին. "Լավագույն օրինակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է այնպիսի թիմի դեմ, ինչպիսին Մանչեսթեր Յունայթեդն է: Մեզ միլիոնավոր մարդիկ են դիտում և պետք է ավելի հանգիստ լինել": Ինչպես Պեպը, նա մտածում է, որ "ժամանակն է գործել", քանի որ ամեն Էլ Կլասիկոյում վնասվածք ստանալու ռիսկն ավելի է մեծանում. "Նրանք ի վերջո կարող են հասնել նրան, որ լուրջ վնասվածք կհասցնեն իրենց մրցակցին":

Սեսկի մասին

Սեսկ Ֆաբրեգասի մասին, ով Ռեալի դեմ իր նորամուտը նշեց Բարսայում և մասնակցեց վճռական գոլի գրոհին, Ալվեսը միայն գովեստի խոսքեր ասաց. "Սեսկը Բարսայի ոճի խաղացող է, որը շատ լավ գիտի այս տունը և գիտի, թե ինչպես է այն կառավարվում: Նա ընդամենը 3 օր է, ինչ այստեղ է, բայց արդեն հարմարվել է թիմին: Նա մի խաղացող է, ով շատ բան կտա մեզ":


Related Posts Plugin for WordPress, Blogger...