Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը


Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

Մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկում, բայց Մեսսին արդեն հերթական ռեկորդն է սահմանել: Այսօրվանից սկսած Մեսսին Իսպանիայի սուպերգավաթի պատմության մեջ ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստն է: 2 խաղերում Ռեալի դարպասը խփած 3 գոլերը նրա գնդակների թիվն Իսպանիայի սուպերգավաթում հասցրեց 8 - ի, ինչը 1 - ով ավելին է, քան Ռաուլի ցուցանիշը, որը մինչ այսօր ռեկորդային էր համարվում:

Ռեկորդը ռեկորդի հետևից

Մրցավարի վերջնական սուլիցիչ հետո, բացի այդ ռեկորդից, Մեսսին նաև անձնական ռեկորդ սահմանեց` Ռեալ Մադրիդի դեմ նա արդեն 6 խաղ անընդմեջ առանց գոլի խաղադաշտից չի հեռանում: Իսկ ընդհանուր առմամբ Մեսսին 24 տարեկան հասակում 15 Էլ Կլասիկոյում արդեն 13 գոլ է հեղինակել ու Ռաուլի ռեկորդից հետ է մնում միայն 1 գոլով:

Ինչպես երևում է, Բարսայի հետ ընդամենը 1 շաբաթ մարզվելն էլ բավական էր Լեո Մեսսիի համար, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերի: Բացի 3 գոլերից Ռեալի դեմ խաղերում, նա նաև 2 գոլային փոխանցում կատարեց Վիլյային ու Ինիեստային: Եթե առաջինի դեպքում գոլային փոխանցումը մի փոքր սխալ է հնչում, ապա Ինիեստայի գոլի մեջ Մեսսին անչափ մեծ դեր ուներ:


Related Posts Plugin for WordPress, Blogger...