"Հիանալի զգացում է խաղալ Նոու Կամպում", - խոստովանեց Սերխի Ռոբերտոն: "Տպավորիչ է խաղալ նման ֆուտբոլիստների կողքին", - նշել է Ֆեմենիան: Ռոբերտոն, ով արդեն խաղացել էր առաջին թիմում, շնորհակալ էր Գվարդիոլայից վստահության համար. "Ես անցած երեքշաբթի եմ եկել Մունդիալ Մ20 - ից, բայց արդեն խաղում եմ: Ես չեմ կարող դժգոհել":
Ֆեմենիան նույնպես գոհ է Պեպից
Կիկո Ֆեմենիան նոր է եկել Բարսա Բ, սակայն արդեն նշեց իր նորամուտն առաջին թիմում, ինչի կապակցությամբ ասում է. "Սկզբում մի փոքր նյարդայինանում էի, բայց հետո խաղընկերներս ինձ օգնեցին: Բոլոր երիտասարդ խաղացողների պարտականությունը կատարելագործվելն է: Այս տարի իմ նպատակն այն է, որ դա հնարավորինս լավ անեմ Բարսա Բ - ում": "Գվարդիոլան շնորհավորեց ինձ և գովեստի խոսքեր ասաց: Նա շատ լավ է ինձ վերաբերվում", - ավելացրել է Ֆեմենիան:
Ֆոնտասը գովեց իր նախկին խաղընկերներին
Անդրեու Ֆոնտասը, ով այս տարի Բարսա Բ - ից տեղափոխվեց առաաջին թիմ, ուրախ է հաղթանակի ու թիմի ցուցադրած խաղի համար: "Սա հիանալի հանդիպում էր, ես շատ գոհ եմ", - ասաց պաշտպանը: Բարսա Բ - ի իր նախկին խաղընկերների մասին Անդրեուն միայն գովեստի խոսքեր ասաց: Նա նաև բացատրեց, որ "խաղացողները, ովքեր գալիս են երիտասարդական թիմերից, գիտեն այն խաղը, որ կա առաջին թիմում: Դա ամենամեծ արժանիքն է, որ մենք ունենք":
Սեյդու Կեյտան, ով մի փոքր զարմանալի կերպով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը, գիտակցում է, որ "այս մրցաշրջանում պետք է ավելի շատ աշխատել, քանզի այժմ բոլորը ցանկանում են հաղթել Բարսային":
Մարզում այսօր
Թիմն այսօր` Երևանի ժամանակով 22:00 - ին, կվերադառնա մարզումներին: Դա կլինի առաջին մարզումը Պորտուի դեմ խաղին պատրաստվելու համար: Այն կկայանա Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում:
