Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Կազմի ներկայացումը (ֆոտո)


Կազմի ներկայացումը
Ժոան Գամպերի գավաթի մեկնարկից առաջ կայացավ Բարսելոնայի 2011/2012 մրցաշրջանի կազմի ներկայացումը երկրպագուներին: Այդ միջոցառման ժամանակ հիշվեցին 4 ՉԼ - ի գավաթները:

Նոու Կամպը ևս 1 հնարավորություն ստացավ հնչեցնել իր հերոսների անունները Նապոլիի դեմ խաղից առաջ: Բանն այն է, որ Բարսայում ընդունված է Ժոան Գամպերի գավաթի մեկնարկից առաջ ներկայացնել գալիք մրցաշրջանի կազմը: Այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Պեպն ու Պույոլը:

"Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժեֆրենից, Բոյանից ու Միլիտոյից, որոնք այս տարիների ընթացքում մեզ շատ օգնեցին: Դժվար է հաղթել` անկախ մրցակցության աստճանից: Իսկ կրկին հաղթելն էլ ավելի դժվար է: Մենք այս ընթացքում ջանասիրաբար աշխատել ենք և այժմ հպարտ ենք", - ասաց Գվարդիոլան, ով նաև խոսք տվեց, որ ինքն ու իր խաղացողները գաիք մրցաշրջանում կներդնեն իրենց ողջ ուժերը և կոչ արեց երկրպագուներին մնալ թիմի կողքին:

Խաղացողների ժամը

Պույոլը ողջունեց Բարսայի նորեկներին ու ասաց. "Մրցաշրջանը լավ է սկսվել: Մենք արդեն 1 տիտղոս ունենք, բայց մենք ավելին ենք ցանկանում և Ձեր օգնությամբ կնվաճենք դրանք: Ձեր աջակցությամբ մենք կշարունակենք պատմություն կերտել": Մինչ թիմի ավագի այս խոսքերը խաղացողները բուռն ծափողջյունների ներքո մտան խաղադաշտ հետևյալ հերթականությամբ` Ալեքսիս, Սեսկ, Պույոլ, Ֆոնտաս, Պիկե, Աֆելլայ, Աբիդալ, Վալդես, Կեյտա, Ադրիանո, Ալվես, Մաքսվել, Ինիեստա, Բուսկետս, Չավի, Տիագո, Վիլյա, Պինտո, Մասկերանո, Պեդրո և վերջապես Մեսսի:

Եվրոպական հիշողություններ

Երեկոն Նոու Կամպում սկսվեց շատ բուռն կերպով, նամանավանդ, երբ հիշատակվեցին ակումբի պատմության բոլոր 4 ՉԼ - ի գավաթները: Խաղադաշտի կենտրոնում հերթականությամբ դրված էին 4 մեծ գնդակներ, որոնց վրա գրված էր "ՈՒեմբլի 1992", "Փարիզ 2006", "Հռոմ 2009" և "ՈՒեմբլի 2011":

Related Posts Plugin for WordPress, Blogger...