«Պայքարելու ենք «Նոու Կամպում» հաղթելու համար»,-հայտարարեց Բենզեման:
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը երեկվա խաղից հետո լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով. «Կարծում եմ`շատ լավ խաղացինք: Լավ էինք տիրում գնդակին, սակայն պատահում են դեպքեր, երբ գնդակին տիրելը հաղթելու գրավական չի դառնում»: Նրա խաղընկեր Կարիմ Բենզեման ընդգծեց այս խաղերի կարևորությունը. «Այս հանդիպումները շատ կարևոր են մեզ համար, քանի որ ուզում ենք տիտղոսներ նվաճել»:
Կասիլյասը նշեց. «Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին ու ավելի շատ գոլային պահեր ունեցանք: Պետք է շարունակենք նույն տեմպով: Մենք բացեցինք խաղի հաշիվը այն ժամանակ, երբ մրցակիցը ոչ մի գոլային պահ չէր ունեցել: Լավ խաղ ցուցադրեցինք, ես գոհ եմ»:
Իր հերթին Բենզեման ընդգծեց պատասխան խաղի կարևորությունն ու որոշիչ դերը. «Ընդհանրապես այս խաղերը շատ մեծ կարևորությւոն ունեն մեզ համար, քանի որ շատ բան են որոշելու նոր մրցաշրջանում: Ուզում ենք այս մրցաշրջանը հիշարժան դարձնել: Պայքարելու ենք «Նոու Կամպում» հաղթելու ու այս Սուպերգավաթը նվաճելու համար»:
