Սեսկը կնքեց 5 տարվա պայմանագիր: Այն բոլոր ակումբները որոնք կցանկանան գնել Սեսկին` պիտի վճարեն 200 միլլիոն դոլլար: Իսկ Բարսան Սեսկի համար վճարեց 29 միլլիոն եվրո, իսկ կախված Սեսկի լավ ելույթներից` Բարսան Արսենալին կվճարի ևս 5 միլլիոն եվրո, որը կվճարի Սեսկը, ով ամեն տարի 1 միլլիոն եվրո պակաս աշխատավարձ կստանա:
Բարսելոնայի շտաբ-գրասենյակում, բացի Սեսկից և Ռոսսելից պայմանագրի կնքմանը ներկա էին նաև ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեն, սպորտային տնօրեններ Անտոնի Սուբիսարետան և Ռաուլ Սանլյեին:
