Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Բարսելոնա - Միլան / Գիտե՞ք, որ....


Բարսելոնա - Միլան / Գիտե՞ք, որ....

Բարսելոնա - Միլան հանդիպումը դասվում է եվրոպական կլասիկոների շարքին: Այս հեղինակավոր ակումբները բազմիցս բախվել են իրար, ուստի ժամանակի ընթացքում ձևավորվել են բավական հետաքրքիր թվեր և փաստեր, որոնց առաջարկում ենք ծանոթանալ այժմ:

► Բարսելոնա - Միլան հանդիպումը կկայանա ՈՒեմբլիի եզրափակչից ուղիղ 110 օր անց:

► Բարսան ու Միլանը 11 անգամ հանդիպել են իրար: Ձևավորվել է բացարձակ հավասարություն` 4 - ական հաղթանակ և 3 ոչ ոքի:

► Բարսան ու Միլանը 1994 թվականի Աթենքի եզրափակչում վիճարկել են ՉԼ - ի գավաթը: Կրույֆի Բարսան խայտառակ պարտություն է կրել 4 - 0 հաշվով:

► 2005/2006 մրցաշրջանում Ֆրանկ Ռայկարդի գլխավորած Բարսան Լյուդովիկո Ժուլիի Սան Սիրոյում խփած միակ գոլի շնորհիվ դուրս թողեց Միլանին ՉԼ - ի կիսաեզրափակչից:

► Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 2010 թվականին, երբ Բարսան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է ռոսոներիներին Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1 - 1 հաշվով:

► 2007 թվականին Միլանը հաղթեց ՉԼ - ում: Այդ օրվանից ի վեր ռոսոներիները 1/4 եզրափակչից այն կողմ չեն կարողացել գնալ Չեմպիոնների լիգայում:

► Նոու Կամպում ՉԼ - ի վերջին 10 խաղերում Բարսան տոնել է 9 հաղթանակ և 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի:

► Ինչ այս մրցաշարն անվանվել է Չեմպիոնների լիգա, Բարսան խմբային փուլի մեկնարկային խաղում միայն 1 անգամ է պարտվել:

► Վերջին 10 տարիներին Միլանը հաղթանակով է սկսել իր ելույթները ՉԼ - ում:

► Այժմյան Միլանում կան 3 խաղացողներ, ովքեր նախկինում խաղացել են Բարսայի կազմում` Մարկ վան Բոմել (2005/2006), Ջանլուկա Ձամրոտա (2006/2008) և Զլատան Իբրահիմովիչ (2009/10):

► Խավիեր Մասկերանոն և նոր Միլան տեղափոխված Ալբերտո Ակվիլանին ժամանակին` 2009/2010 մրցաշրջանում, իրար հետ խաղացել են Լիվերպուլում: Իսկ Ֆրանսեսկ Ֆաբրեգասն ու Մետյե Ֆլամինին 2004 - ից մինչ 2008 թվականն իրար հետ խաղացել են Արսենալում:

► Հանդիպում կսպասարկի անգլիացի Մարտին Ատկինսոնը, ով երբեք Բարսայի կամ Միլանի մասնակցությամբ և ոչ մի հանդիպում չի սպասարկել:

Related Posts Plugin for WordPress, Blogger...