Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Գոլային հրավառություն Նոու Կամպում


Գոլային հրավառություն Նոու Կամպում

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնայի խաղացողները ֆանտաստիկ են խաղում Նոու Կամպում: Նախ նրանք 5 - 0 հաշվով ջախջախեցին Վիլյառեալին, հիմա էլ` Օսասունային, 8 - 0 հաշվով:

Ներքին առաջնությունում 19 օրվա տարբերությամբ կայացան 2 տնային հանդիպումները, բայց տպավորությունները նույնն էին: Ինչպես Վիլյառեաի դեմ, այդպես էլ Օսասունայի, Բարսան ցուցադրեց փայլուն խաղ և անսահման նվիրվածություն: Այդ 2 խաղերում թիմն ընդհանուր առմամբ 13 գոլ հեղինակեց: Այդ 13 գոլերից 5 - ը խփել է Մեսսին, 2 - ական գոլ են հեղինակել Ֆաբրեգասն ու Վիլյան, 1 - ական` Ալեքսիսը, Չավին ու Տիագոն, իսկ Ռիվերսիոն ինքնագոլի հեղինակ է դարձել: Այդպիսով, միջին հաշվարկով ամեն 14 - րդ րոպեին Գվարդիոլայի սաները գոլ են խփել սեփական դաշտում` Լա Լիգայի շրջանակներում:

3 պաշտպանով

Բարսելոնայի հարձակվողական ներուժը գնալով էլ ավելի է մեծանում, քանզի ավելանում են հարձակվողական գործողություններով զբաղվող խաղացողների քանակը: Բանն այն է, որ 2 խաղերում էլ Գվարդիոլան նախընտրեց 3 - 4 - 3 մարտավարությունը (Օսասունայի դեմ Ալվեսը խաղում էր կիսապաշտպանությունում): Պեպը հագեցրեց դաշտի կենտրոնը, ինչի շնորհիվ իր թիմն ահռելի տարածքային առավելություն ստացավ: 2 խաղերում էլ մեծ դեր ունեցավ Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, ով, բացի 2 գոլից, 5 գոլային փոխանցում կատարեց: Արժե նշել, որ 2 խաղերում էլ կար ֆանտաստիկ համագործակցություն Մեսսիի ու Սեսկի միջև:

Այլ 8 - 0 հաշիվները

Այնպես չէ, որ այս 8 - 0 հաշիվը նոր ձեռքբերում էր Գվարդիոլայի թիմի համար: Նախորդ մրցաշրջանում Բարսան կրկին հաղթել էր նման հաշվով, այն էլ մրցակցի դաշտում: Այդ խաղից հետո 8 անպատասխան գնդակ ընդունած Ալմերիայի գլխավոր մարզչի ղեկից հեռացվեց Խուան Մանուել Լիլյոն:

Նոու Կամպում նման հաշիվ վերջին անգամ արձանագրվել էր 2003 թվականի հոկտեմբերի 15 - ին, երբ թիմը գլխավորում էր Ֆրանկ Ռայկարդը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Բարսային զոհ գնաց Սլովակիան ներկայացնող Պուչով ակումբը: Իսկ Լա Լիգայում Բարսելոնան վերջին անգամ սեփական դաշտում 8 - 0 հաշվով հաղթել էր հեռավոր 1996 թվականին: Այդ անգամ զոհը Լոգրոնյեսն էր:

                       

Related Posts Plugin for WordPress, Blogger...