Երեկ երեկոյան Բարսելոնան հերթական ֆուտբոլային ներկայացումն էր պատրաստել Նոու Կամպում հավաքված երկրպագուների համար: Ճիշտ է, առաջինը հաջողության հասան ռոսոներիները, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում խաղադաշտում իշխում էր 1 թիմ` Բարսան:
Խաղի արդեն 30 - րդ վայրկյանին Ալեսանդրո Պատոն կենտրոնով, առանց որևէ դիմադրության, ճեղքեց Բարսայի պաշտպանությունն ու գնդակն ուղղարկեց Վալդեսի պաշտպանած դարպասը: Եվրոպական շատ թիմեր նման մեկնարկից հետո գուցե խուճապի մատնվեին, սակայն ոչ Գվարդիոլայի թիմը: Պեպի սաները տիրեցին գնդակին ու, աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը, հավասարեցրին խաղի հաշիվը: Մեսսիի փայլուն անցումից ու փոխանցումից հետո Պեդրոն գնդակն ուղղարկեց անպաշտպան դարպասը:
2 - րդ կեսը սկսվեց այնպես, ինչպես ավարտվել էր առաջինը` Բարսայի ահռելի ճնշմամբ: Մեսսին և Ալվեսը ուղղակի տանջում էին Միլանի "ծերունիներին", ովքեր ստիպված խաղտում էին կանոնները: Հենց այդ խաղտումներից մեկն էլ հանգեցրեց գոլի: Տուգանայինը փայլուն իրացրեց Վիլյան և առաջ մղեց Բարսային:
Գոլից հետո ճնշումն ամենևին էլ չթուլացավ Միլանի դարպասին, բայց ամեն անգամ կամ դարպասապահ Աբիատին էր փրկում, կամ էլ Բարսայի խաղացողներն էին շեղ հարվածում: Հանդիպումը մոտենում էր ավարտին և ռոսոներիներն անհույս վիճակում էին` նրանց մոտ գնդակ չէր հայտնվում: Բայց ի վերջո` մրցավարի կողմից ավելացրած ժամանակում հայտնվեց, ինչն էլ հանգեցրեց անտրամաբանական գոլի: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Տիագո Սիլվան:
Այդպիսով, Բարսելոնան ողջ հանդիպման ընթացքում Միլանին փակել էր սեփական տուգանայինի մատույցներում, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, գրոհեց ողջ խաղի ընթացքում, ուղղակի տանջեց ֆուտբոլային չափանիշներով ռոսոներիների ծեր խաղացողներին, բայց ի վերջո արձանագրվեց ոչ ոքի: Իհարկե, մրցաշարային առումով այս արդյունքը դժվար թե տխրեցնի որևէ մեկին, սակայն ցավալի է, որ մի թիմը խաղում է ֆուտբոլ, մյուսը`.... պարզապես չի խաղում, իսկ արդյունքը լինում է ոչ ոքին:
Մարզադաշտ` Կամպ Նոու
Գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն
Եզրային մրցավարներ` Մայքլ Մալարկի և Պիտեր Կերկալ
4 - րդ պաշտոնյա` Մայքլ Ջոնս
Լրացուցիչ մրցավարներ (դարպասների հետևում)` Մարկ Կլատենբուրգ և Անդրե Մարիներ
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պիկե և Ալեքսիս (2 - էլ վնասվածքի պտճռ.)
Միլան` Մեքսես, Ֆլամինի, Ռոբինյո և Իբրահիմովիչ (4 - էլ վնասվածքի պտճռ.), Գատուզո (որակազրկման պտճռ.)
Գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն
Եզրային մրցավարներ` Մայքլ Մալարկի և Պիտեր Կերկալ
4 - րդ պաշտոնյա` Մայքլ Ջոնս
Լրացուցիչ մրցավարներ (դարպասների հետևում)` Մարկ Կլատենբուրգ և Անդրե Մարիներ
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պիկե և Ալեքսիս (2 - էլ վնասվածքի պտճռ.)
Միլան` Մեքսես, Ֆլամինի, Ռոբինյո և Իբրահիմովիչ (4 - էլ վնասվածքի պտճռ.), Գատուզո (որակազրկման պտճռ.)
Բարսելոնայի կազմը` Վալդես, Ալվես, Բուսկետս, Մասկերանո, Աբիդալ, Կեյտա (Պույոլ, 67'), Չավի, Ինիեստա (Ֆաբրեգաս, 39'), Պեդրո, Վիլյա (Աֆելլայ, 83') և Մեսսի
Միլանի կազմը` Աբիատի, Աբատե, Նեստա, Սիլվա, Ձամրոտա, Վան Բոմել (Ակվիլանի, 77'), Զեդորֆ, Նոչերինո, Կասանո (Էմանուելսոն, 61'), Բոատենգ (Ամբրոզինի, 33') և Պատո
Գոլերը`
0 - 1 Պատո (1')
1 - 1 Պեդրո (36'), փոխանցումը` Մեսսի
2 - 1 Վիլյա (49')
2 - 2 Սիլվա (90+2'), փոխանցումը` Զեդորֆ
Զգուշացումներ`
Բարսելոնա` Վիլյա (51'), Ալվես (69'), Պույոլ (90')
Միլան` Վան Բոմել (17'), Նեստա (56')
Ցուցանիշներ
|
Բարսելոնա
|
Միլան
|
Հարվածներ
|
17
|
5
|
Հարվածներ դարպասին
|
7
|
3
|
Գնդակին տիրելու %
|
69%
|
31%
|
Անկյունային հարվածներ
|
11
|
2
|
Խաղից դուրս
|
5
|
2
|
Կանոննորի խախտումներ
|
10
|
11
|
Դեղին քարտեր
|
3
|
2
|
Կարմիր քարտեր
|
0
|
0
|
