Չեմպիոնների լիգա Մ19 - ի անդրանիկ խաղարկությում Բարսելոնայի երիտասարդները 2 - րդ հաղթանակը տոնեցին, այս ագամ պարտության մատնելով Մանչեսթեր Սիթիի երիտասարդներին: Միգել Անխելի դուբլն օգնեց Բարսային ամրապնդվել խմբի առաջին հորիզոնականում:
Չեմպիոնների լիգա Մ19 - ը փայլուն են սկսել կատալոնացիները: Առաջին խաղում մրցակցի դաշտում թիմը 1 - 3 հաշվով հաղթեց շոտլանդական Սելթիկին, իսկ այժմ զոհը Սիթին էր, որն այստեղ էլ է մեծ գումարներ ծախսում:
Ոչ ոքի առաջին կեսում
Հանդիպումը Բարսայի երիտասարդները բավական ծանր սկսեցին: Ինչպես Սելթիկի, այդպես էլ Մանչեսթեր Սիթիի պատանիները շեշտը դրել էին ֆիզիկական պայքարի վրա, ինչը դժվարեցնում էր տակտիկական և տեխնիկական պայքար նախընտրող բարսելոնցիների գործը: Այդուհանդերձ հենց Օսկար Գարսիայի սաներն էլ բացեցին խաղի հաշիվը: 28 - րդ րոպեին աչքի ընկավ Միգել Անխելը: Թվում էր, թե առաջին կեսը կավարտվի Բարսայի օգտին, բայց Գարի Բուննի ջանքերով Սիթին հավասարեցրեց խաղի հաշիվն առաջին կեսի վերջին րոպեներին:
Կապտանռնագույն 2 - րդ կեսը
2 - րդ կեսում Բարսելոնայի պատանիները լիովին իրենց ձեռքը վերցրեցին խաղի ղեկը: Կատալոնացիների ստեղծած բազմաթիվ գոլային պահերին անգլիացիները պատասխանեցին միայն 1 վտանգավոր դրվագով հանդիպման վերջնամասում:
53 - րդ րոպեին Միգել Անխելը գրավեց Սիթիի դարպասը: Ինչպես պարզվեց հետագայում, այդ գոլն Օսկա Գարսիայի թիմի համար հաղթական էր: Հանդիպման վերջնամասում Սիթիի պատանիները տիպիկ բրիտանական ոճով փորձում էին փրկել խաղը, բայց կատալոնացի պաշտպանները մեծ հաջողությամբ չեզոքացնում էին բարձրից անդադար եկող փոխանցումները:
Հաջորդ հանդիպումը կկայանա Մինիեստադիում` սեպտեմբերի 29 - ին: Բարսելոնայի երիտասարդերը կընդունեն Մարսելի Օլիմպիկի իրենց հասակակիցներին: Ավելացնենք, որ խմբից միայն 1 թիմ կարող է դուրս գալ փլեյյ - օֆֆ:
Մանչեսթեր Սիթի Մ19 - ի կազմը` Յոհանսեն, Քոուլսոն, Մեպպեն - Վոլթերս (Քենեդի, 81'), Քլովս, Ռեկիկ, Պլումմեր, Ռոման (Հատտոն, 86'), Հյուզ (Էվանս, 66'), Բունն, Սուարեզ և Հենշել
Բարսելոնա Մ19 - ի կազմը` Բանյուս, Կամպաբադալ (Բակոյոք, 46'), Գրիմալդո, Այալա, Բանյաք, Պատրիկ, Կորնեխո, Սամպեր, Դոնգոու, Բաբունսկի (Քուինտիլյա, 66') և Անխել (Էրեյրա, 81')
Գոլերը`
0 - 1 Անխել (28')
1 - 1 Բունն (44')
1 - 2 Անխել (53')
Զգուշացումներ`
Բարսելոնա Մ19` Քունտիլյա և Սամպեր
