Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Սեսկն ընդդեմ Ռեալ Մադրիդի


Սեսկն ընդդեմ Ռեալ Մադրիդի

Սեսկը կարող է Երևանի ժամանակով օգոստոսի 18 - ին` 02:00 - ին, իր 3 - րդ խաղն անցկացնել Ռեալ Մադրիդի դեմ կարիերայի ընթացքում: Որոշողը Գվարդիոլան է: Նախորդ 2 խաղերը Ռեալի դեմ Ֆաբին անցկացրել է 2005/2006 մրցաշրջանում`   ՉԼ - ի շրջանակներում:

Ռեալի երկրպագուներն ամենևին լավ հիշողություններ չունեն Սեսկի վերաբերյալ: Այդ 2 խաղերում էլ նա եղել է մեկնարկային կազմում և փայլուն է դրսևորել իրեն: Արսենալն էլ դուրս է թողել մադրիդցիներին ՉԼ - ի 1/8 եզրափակչից: Այդ ժամանակ Ֆաբրեգասն ընդամենը 18 տարեկան էր:

Սեսկն ու Անրին պատժում են Ռեալին

2006 թվականի փետրվարի 16 - ին Սանտիագո Բեռնաբեուում կայացավ Ռեալ Մադրիդ - Արսենալ դիմակայության առաջին խաղը: Այդ խաղում զինագործները հաղթեցին 0 - 1 հաշվով, իսկ հանդիպման ու նաև դիմակայության միակ գնդակը հեղինակեց Անրին, երբ Սեսկը դաշտի կենտրոնում խլեց գնդակն ու փոխանցեց ֆրանսիացուն: Վերջինս փայլուն անցում ձեռնարկեց ու գրավեց մադրիդցիների դարպասը:

Հանդիպման 89 - րդ րոպեին, երբ Ֆաբրեգասի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սոնգը, երկրպագուները ծափահարություներով ճանապարհեցին Բարսայի սանին:

Հայբերիում 0 - 0

Այդ խաղից 3 շաբաթ անց կայացավ թիմերի պատասխան խաղը: Սեսկը կրկին Արսենալի մեկնարկային կազմում էր: Ֆաբրեգասն այդ խաղում ավելի շատ էր միտված հարձակմանն ու մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց: Հանդիպումն ավարտեց 0 - 0 հաշվով և Արսենալ դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Փարիզյան եզրափակիչ

Արսենալն այդ տարի հաղթահարեց նաև 1/4 եզրափակչի արգելքը: Կիսաեզրափակիչը զինագործները նույնպես հաղթահարեցին, սակայն եզրափակչում նրանց ճանապարհին կանգնեց Բարսելոնան Ռոնալդինյոյի գլխավորությամբ: Կատալոնյան թիմը կամային հաղթանակ տոնեց 2 - 1 հաշվով ու տիրացավ բաղձալի գավաթին: Սեսկն այդ խաղում մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 75 րոպե, մինչ Վենգերը Ֆաբրեգասի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ֆլամինիին:

Related Posts Plugin for WordPress, Blogger...