Բարսելոնայի նորեկ Սեսկ Ֆաբրեգասը, մեկնաբանելով իր առաջին հանդիպումը կատալոնական ակումբի կազմում, նշել է, որ երջանիկ է առաջին իսկ խաղում տիտղոս նվաճելու համար:
-Ավելի լավ մեկնարկի մասին անգամ երազել չէր կարելի. ես արդեն առաջին տիտղոսը նվաճեցի Բարսելոնայի կազմում և անկասկած, երջանիկ եմ դրա համար: Խաղադաշտ մտա, որ Բարսելոնային օգնեմ հաղթանակ տոնել Ռեալի նկատմամբ և դա ինձ հաջողվեց: Ինչ վերաբերում է հանդիպման վերջում տեղի ունեցած միջադեպին, նման լարված խաղերում հաճախ են այսպիսի դեպքեր պատահում.- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի երկու խաղերի արդյունքում Բարսելոնան 5։4 հաշվով հաղթեց Ռեալին և 10-րդ անգամ նվաճեց գավաթը: Իսկ Սեսկ Ֆաբրեգասը մասնակցեց որոշիչ գոլային կոմբինացիային:
