Բարսելոնայի հաղթանակը Պորտուի նկատմամբ նշանակեց, որ կատալոնյան ակումբն առաջ անցավ Միլանից և այժմ ամենաշատ եվրոպական տիտղոսներ նվաճած ակումբն է: Միլանն ունի 14, իսկ Բարսան` 15 եվրոպական տիտղոս:
Բարսան 4 - ական անգամ հաղթել է ՉԼ - ում, Եվրոպայի սուպերգավաթում և Գավաթակիրների գավաթում, ինչպես նաև 3 անգամ հաղթել է Տոնավաճառների գավաթը:
Իտալական ակումբը տվյալ պահին իր ակտիվում ունի 7 հաղթանակ ՉԼ - ում, 2 հաղթանակ Գավաթակիրների գավաթում և Եվրոպայի 5 սուպերգավաթ: Միլանին հաջորդում է Ռեալ Մադրիդը, որը նվաճել է 12 եվրոպական գավաթ, այնուհետև Լիվերպուլն է (11) և Այքասը (9): Բարսելոնան գլխավորեց այս աղյուսակը վերջին 4 տարիների հաջողություններից հետո:
Գվարդիոլան առաջ անցավ Կրույֆից
Գվարդիոլան այս հաղթանակից հետո առաջ անցավ լեգենդար Յոհան Կրույֆից, ով Բարսայի ղեկին 8 մրցաշրջանի ընթացքում 11 տիտղոս էր նվաճել, ինչը ռեկորդային էր մինչ Պորտուի դեմ խաղի ավարտը: Իսկ ահա այդ խաղի ավարտից հետո ռեկորդային է արդեն Պեպի ցուցանիշը, ով 3 մրցաշրջանի և 4 - րդ մրցաշրջանի սկզբնամասի ընթացքում արդեն 12 պաշտոնական տիտղոս է նվաճել Բարսայի ղեկին:
Հետ են Միլանից
Ճիշտ է, 1 ցուցանիշով Բարսան առաջ անցավ բոլորից, այդ թվում Միլանից, սակայն իտալական ակումբը դեռ 1 ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթի առավելություն ունի Բարսայի նկտամամբ: Հետաքրքիր է, որ Գվարդիոլան մասնակցել է Բարսայի բոլոր հաղթական Եվրոպայի սուպերգավաթներին: 1992 - ին և 1997 - ին որպես ֆուտբոլիստ, իսկ 2009 - ին և 2011 - ին` որպես մարզիչ:
