Տարբեր երկրների 52 լրագրող որոշեցին, որ հենց Մեսսին է լավագույնը եղել Եվրոպայում 2010/2011 մրցաշրջանում: Այդպիսով, նա դարձավ այդ մրցանակի առաջին դափնեկիրը 38 ձայնով: Չավին զբաղեցրեց 2 - րդ հորիզոնականը 11 ձայնով, իսկ Ռոնալդոն 3 - րդն էր 3 ձայնով: Քվեարկությունը կայացավ հենց դահլիճում` օնլայն ռեժիմով: Բարսայից Ինիեստան և Պիկեն զբաղեցրել են 4 - րդ և 9 - րդ հորիզոնականները համապատասխանաբար:
Մրցանակը ստանալուց հետո Մեսսին ասաց. "Ես ցանկանում եմ այս մրցանակը կիսել խաղընկերներիս հետ, քանզի հենց նրանց շնորհիվ է, որ ես հաղթում եմ այս մրցանակները.... Իմ բախտը շատ է բերել, որ նման լավ ֆուտբոլիստներ են իմ կողքին և հենց նրանք են ինձ հնարավորություն տալիս այսքան գոլեր խփել: Բոլորն ունեն իրենց ներդրումն այս մրցանակի մեջ": Նա նաև ավելացրեց, որ "հաղթանակների հանդեպ ունեցած ծառավը հանդիսանում է Բարսայի հաջողությունների հիմնական գրավականը":
Մինչ հաղթողի անունը հնչելը, Չավին ասաց. "Մեսսին այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է": Նա նաև ավելացրեց. "Ես զգում եմ, որ Բարսան իր պատմության լավագույն պահերից մեկն է ապրում":
Սա Մեսսիի հերթական մրցանակն էր: Նա արդեն մեկ անգամ ճանաչվել է Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ - ի վարկածով, 1 անգամ արժանացել է ոսկե գնդակին և մեկ անգամ էլ տիրել է այդ 2 մրցանակներին 1 տիտղոսի տեսքով: Եվ ահա հերթական մրցանակը, որի կապակցությամբ Մեսսին ուրախությամբ նշեց. "Ես իմ տանն ունեմ շատ անհատական մրցանակներ, ինչպես նաև թիմային":
