Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Մեսսին կրկին լավագույնն է

Մեսսին կրկին լավագույնն է


Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, բրիտանական հեղինակավոր goal.com կայքը 2010/2011 մրցաշրջանի աշխարհի լավագույն խաղացող է ճանաչել Լիոնել Մեսսին: Բարսայի այժմյան կազմից լավագույն 50 - յակում տեղ են զբաղեցրել անմիջապես 11 խաղացող:

Ըստ goal.com - ի, լավագույն քառյակն ունի հետևյալ տեսքը` Լիոնել Մեսսի, Քրիստիանո Ռոնալդո, Չավի Էրնանդես և Անդրես Ինիեստա: Այդպիսով, Եվրոպայի 2010/2011 մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման 3 հավակնորդները գրավում են առաջին 3 հորիզոնականները: "Հպարտություն և պատիվ է գլխավորել լավագույն 50 - յակը", - ասել է Մեսսին այս ամենի առթիվ ու ավելացրել է. "Ես շատ երջանիկ եմ և դա ինձ ուժ է տալիս, որպեսզի պահեմ նույն խաղամակարդակը Բարսայում ու Արգենտինայի հավաքականում":

2007/2008 մրցաշրջանում այս կոչմանն արժանացել էր Քրիստիանո Ռոնալդոն, 2008/2009 - ին` Լիոնել Մեսսին, 2009/2010 - ին` ՈՒեսլի Սնեյդերը և ահա 2010/2011 - ում կրկին հաղթեց Լեոն:

Բացի Մեսսիից (1), Բարսայից լավագույն 50 - յակում էին նաև Չավին (3), Ինիեստան (4), Ալեքսիսը (7), Պիկեն (13), Ալվեսը (20), Վիլյան (22), Բուսկետսը (29), Պույոլը (37), Սեսկը (45) ու Վալդեսը (46):
Related Posts Plugin for WordPress, Blogger...