Ավարտվեց ՉԼ - ի խմբային փուլի եզրափակիչը: Բարսելոնան ընդգրկվեց վերջին H խմբում և կմրցի իտալական Միլանի, բելոռուսական Բատեի ու չեխական Վիկտորիա Պլզենի դեմ: Առաջին խաղը կկայանա Միլանի դեմ Նոու Կամպում:
Բարսան վիճակահանության գլխավոր հերոսն էր: Նախ Պույոլը դահլիճ բերեց ՉԼ - ի գավաթը, որպես նախորդ մրցաշրջանի հաղթող թիմի ավագ, հետո էլ Մեսսին ու Չավին գրավեցին առաջին 2 հորիզոնականները Եվրոպայի լավագույն խաղացողի համար պայքարում:
Առաջին խաղը Միլանի դեմ
Բարսելոնան տիտղոսի պաշտպանությունը կսկսի Միլանի դեմ խաղով Նոու Կամպում` սեպտեմբերի 13 - ին: Այնուհետև Պեպի թիմն արտագնա հանդիպում կանցկացնի Բատեի հետ, իսկ հետո 2 անընդմեջ խաղեր կանցկացնի Վիկտորիա Պլզենի դեմ, որից հետո Բատեն կհյուրընկալվի Բարսային, վերջինս էլ` Միլանին:
2 գրանդ և 2 հետնապահ
Վերջին խմբում ամեն բան պարզ է: Բարսան ու Միլանը գրեթե 100% - ով 1/8 եզրափակչում են: Նրանք իրար հետ 11 անգամ նվաճել են ՉԼ - ի գավաթը, 6 անգամ խաղացել են իրար դեմ, որոնցից ամենահիշարժանը թերևս 1994 թվականի Աթենքի ՉԼ - ի եզրափակիչն է, որում իտալացիները 4 - 0 հաշվով ջախջախեցին կատալոնացիներին: Փոխարենը Բատեն ու Վիկտորի Պլզեն մրցաշարի նորեկներն են:
A խումբ` Բավարիա, Վիլյառեալ, Մանչեսթեր Սիթի, Նապոլի
B խումբ` Ինտեր, ԲԿՄԱ, Լիլ, Տրաբզոնսպոր
C խումբ` Մանչեսթեր Յունայթեդ, Բենֆիկա, Բազել, Օցելուլ Գալատի
D խումբ` Ռեալ Մադրիդ, Օլիմպիկ Լիոն, Այաքս, Դինամո Զագրեբ
E խումբ` Չելսի, Վալենսիա, Բայեր Լևերկուզեն, Ռոսինգ Գենկ
F խումբ` Արսենալ, Օլիմպիկ Մարսել, Օլիմպիակոս, Բորուսիա Դորտմունդ
G խումբ` Պորտու, Շախտյոր Դոնեցկ, Զենիթ, Հապոել
H խումբ` Բարսելոնա, Միլան, Բատե, Վիկտորիա Պլզեն
