Վաճառվում է 1995թվ.-ի արտադրության Mercedes-Benz C 180 ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն, շարժիչը` 1.8լ, փոխանցման տուփը` մեխանիկական: Գինը`6000$, հեռ.`099537722: Շտապ վաճառվում է 2000թվ.-ի արտադրության MITSUBISHI PAJERO IO ավտոմեքենա: Գույնը`արծաթագույն մետալիկ, շարժիչը` 2.0լ, վազքը`60000 կմ,Հայաստան է բերվել 2010թվ.-ին, փոխանցման տուփը` ավտոմատ:Հավելյալ տրվում են ձմեռային անվադողեր: Գինը`պայմանագրային,հեռ.`077007062: Վաճառվում է Մեսսիի նոր՝ 11-12 մրցաշրջանի Բարսելոնայի մարզաշապիկը: Լիովին նոր է, ուղարկված արտասահմանից, լավ որակի է: Ունի փոքրիկ թերություն: Չափսը՝ L (Մեծ, 170-180 սմ հասակ ունեցողների համար):Գինը`20000 դր.,հեռ.`(091) 31 88 25: Եթե ցանկանում եք Ձեր հայտարարությունը տեղադրել կայքի վազող տողում,գրեք ինձ g-harutyun@rambler.ru հասցեով կամ զանգահարեք 096-00-97-97:

Հերթական 5 - 0 - ն (տեսանյութ)

Հերթական 5 - 0 - ն
Բարսելոնան երեկ Ֆաբրեգասի, Կեյտայի, Պեդրոյի գոլերի, ինչպես նաև Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթեց արդեն ավանդական դարձած 5 - 0 հաշվով: Այս անգամ զոհը Նապոլին էր:

AFE - ի բոյկոտը թույլ տվեց Բարսային հանգիստ նախապատրաստվել Ժոան Գամպերի գավաթին: Խաղացողներն էլ օգտվեցին այդ հնարավորությունից և հիանալի վիճակում մոտեցան խաղին` ցուցադրելով այն ֆուտբոլը, որին սովոր է Բարսայի երկրպագուն:

Գվարդիոլան խաղալու հնարավորություն տվեց գրեթե բոլորին, նույնիսկ Բարսա Բ - ի խաղացողներին: Չնայած դրան Նապոլին հազվադեպ էր հակագրոհում և ոչ այդքան վտանգավոր: Փոխարենը Բարսան առաջին կեսում ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր և օգտագործեց դրանցից 2 - ը: 2 - րդ կեսում էլ փոխարինման դուրս եկած Պեդրոն ու Մեսսին միահամուռ ուժերով 3 գոլ հեղինակեցին ու ձևակերպեցին խաղի վերջնահաշիվը` 5 - 0:

Նոր դեմքեր

Բարսելոնան խաղադաշտ էր դուրս եկել այլ մեկնարկային կազմով: Ռեալ Մադրիդի դեմ խաղի մեկնարկային կազմից միայն Պիկեն, Ինիեստան ու Վիլյան էին: Փոխարենը խաղադաշտում փայլում էին Ֆեմենիան և Մոնտոյաան Բարսա Բ - ից, ովքեր լարվածության մեջ էին պահում մրցակցի պաշտպանության ձախ եզրը, իսկ Տիագոն ու Սեսկը հիանալի էին համագործակցում և Ինիեստայի հետ կառուցում էին թիմի խաղը:

Ֆաբրեգասի ներկայությունը նկատելի էր

Չնայած այս ամենին, գնդակն առաջինը հայտնվեց Պինտոյի դարպասում, սակայն Կավանիի ֆանտաստիկ գոլը չհաշվվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Այդ դրվագից շուրջ 10 րոպե անց Ֆաբրեգասը հիանալի պահ կորցրեց: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Սեսկին ժամանակ էր հարկավոր վստահություն ձեռք բերելու համար: Եվ որոշ ժամանակ անց նա Ինիեստայի ու Տիագոյի հետ հիանալի կերպով կազմակերպում էր խաղը: Ի վերջո նա հասավ իր նպատակին ու գոլ հեղինակեց, ճիշտ է, այդ դրվագում Սեսկից պարզապես հասնում էր գնդակին դիպչել Ադրիանոյի կտրուկ անցումից ու փոխանցումից հետո: Բացի այդ, Ֆաբին 2 անգամ մեն - մենակ դուրս բերեց Ինիեստային ու Վիլյային, ովքեր չկարողացան ճիշտ օգտագործել պահը:

Ճնշում Բարսայի կողմից

Նապոլին մեկ - մեկ փորձում էր հակագրոհել և համեմատաբար վտանգավոր պահը ստեղծեց Լավեցին, ում հարվածը հետ մղեց Պինտոն: Սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` դու չես խփում, քեզ են խփում: Կեյտան պատասխանեց Լավեցիի դրվագին խփած գոլով, որն անչափ նման էր նրա գոլին Լևանտեի դարպասը:

Վիլյան էլ 2 պահ չօգտագործեց: Նախ նա չկարողացավ պարզ իրադրությունում գնդակն ուղարկել Դե Սանկտիսի դարպասը, իսկ հետո էլ Դավիդի հարվածից հետո Արոնիկան գնդակը հանեց սեփական դարպասից:

Դարպասաձողեր և գոլեր

2 - րդ կեսը նույնպես հարուստ էր գոլային պահերով: 2 անգամ դարպասաձողին հարվածեց Պեդրոն, ևս 1 անգամ էլ` Կուենկան: 57 - րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Մեսսին, ով արդեն 61 - րդ րոպեին տուգանային հարվածից գնդդակն ուղղարկեց մրցակցի դարպասաձողի վրա: Հետ եկած գնդակն էլ Պեդրոն ուղարկեց Նապոլիի դարպասը: Դրանից մի քանի րոպե անց արդեն Պեդրոն օգնեց Մեսսիին գնդակն ուղարկել անպաշտպան դարպասը: Այդպիսով, շուրջ 20 րոպեների ընթացքում Նոու Կամպն ականատես եղավ 2 գոլի և 4 անգամ գնդակի հպմանը դարպասաձողին:

Արդյուքում, Բարսան վստահորեն անցկացրեց խաղի մնացած մասը: Նապոլիի խաղացողները հազվագյուտ դեպքերում էին հպվում գնդակին, իսկ հանդիպման վերջնամասում Մեսսին նաև դուբլ ձևակերպեց` 5 - 0: Այդպիսով, կատալոնացիներն անհավանական մարզավիճակում մոտենում են Պորտուի դեմ խաղին:

Մարզադաշտ` Կամպ Նոու

Մրցավար` Ալֆոնսո Ալվարեզ Իսքիերդո
Օգնականներ` Խուան Կարլոս Բարրանկո Տրեխա և Խոսե Կալյեգո
4 - րդ պաշտոնյա` Օսկար Սալվեդա Տորրենտ

Բարսելոնայի կազմը` Պինտո, Մոնտոյա (Կուենկա, 46'), Պիկե (Բարտրա, 46'), Ֆոնտաս (Մասկերանո, 63'), Ադրիանո (Աբիդալ, 63'), Կեյտա (Բուսկետս, 63'), Տիագո (Չավի, 59'), Ֆաբրեգաս (Մեսսի, 57'), Ֆեմենիա (Դոս Սանթոս, 46'), Վիլյա (Պեդրո, 46') և Ինիեստա (Ռոբերտո, 46')
Նոպոլիի կազմը` Դե Սանկտիս (Ռոզատի, 82'), Կավանի (Մասկարա, 68'), Դոսսենա (Ռուիզ, 77'), Մաջիո (Լուկարելի, 76'), Կամպանյարո (Գրավա, 82'), Համշիկ (Սանտանա, 68'), Ձեմաիլի (Գարգանո, 63'), Լավեցի (Զիգա, 59'), Կանավարո (Ֆերնանդեզ, 82'), Բրիտոս (Արոնիկա, 41') և Ինլեր (Դոնադել, 59')

Գոլեր`
1 - 0 Ֆաբրեգաս (25'), փոխանցումը` Ադրիանո
2 - 0 Կեյտա (31'), փոխանցումը` Ինիեստա
3 - 0 Պեդրո (61')
4 - 0 Մեսսի (65'), փոխանցումը` Պեդրո
5 - 0 Մեսսի (77'), փոխանցումը` Աբիդալ

Զգուշացումներ`
Նապոլի` Լավեցի (36'), Ռուիզ (82')

Ցուցանիշներ
Բարսելոնա  
 Նապոլի
Հարվածներ
 13
 4
Հարվածներ դարպասին
 11
 3
Գնդակին տիրելու %
 70%      
 30%    
Անկյունային հարվածներ
 1
 1
Խաղից դուրս
 2
 3
Կանոննորի խախտումներ      
 8
 10
Դեղին քարտեր
 0
 2
Կարմիր քարտեր
 0
 0 







Related Posts Plugin for WordPress, Blogger...