Բարսելոնան հերթական անգամ 2 - 2 հաշվով ավարտեց իր հանդիպումը: Այս անգամ մրցակիցը Վալենսիան էր: Կատալոնյան թիմը խաղի ընթացքում 2 անգամ զիջում էր մրցակցին հաշվի մեջ, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Հանդիպումը սկսվեց տան տերերի ճնշմամբ և արդեն 11 - րդ րոպեին առաջին կեսի ողջ ընթացքում Բարսայի պաշտպանության ձախողված աջ եզրից դարպասային հրապարակ ուղղարկված գնդակը սեփական դարպասն ուղղարկեց Էրիկ Աբիդալը: Բայց վալենսիացիների ուրախությունը տևեց 2 րոպեից էլ պակաս, քանզի Պեդրոն խորամանկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: 10 րոպե անց, երբ կատալոնացիների պաշտպանության աջ եզրը հերթական անգամ ձախողվեց, Պաբլոն կրկին առաջ մղեց Վալենսիային, ովքեր կարող էին և հաշիվը դարձնել 3 - 1, եթե Սոլդադոն կարողանար 2 մետրից գրավել անպաշտպան դարպասը:
2 - րդ կեսում Ալվեսը, որ մինչ այդ գործում էր հարձակման աջ եզրում, վերջապես նահանջեց, ինչն անհամեմատորեն բարձրացրեց Բարսայի պաշտպանության որակը: Կատալոնացիները տիրեցին նաև խաղային առավելությանը և րոպե առ րոպե ուժեղացնում էին ճնշումը: Խաղադաշտ դուրս եկավ Վիլյան` փոխարինելով Պեդրոյին: Դավիդի հետ միաժամանակ խաղադաշտ դուրս եկավ նաև Ադրիանոն խաղադաշտ Կեյտայի փոխարեն` զգալիորեն ակտիվացնելով խաղն առջևի գծում: Իսկ հանդիպման 62 - րդ րոպեին Տիագոն խաղադաշտ դուրս եկավ Պույոլի փոխարեն: Հենց բրազիլիական արմատներով իսպանացին էլ ստեղծեց Բարսայի առաջին իրական գոլային պահը 2 - րդ կեսում, բայց անհաջող հանդիպում անցկացնող Մեսսին աչքի ընկավ անհասկանալի գործողություններով: Այդ դրվագին հաջորդեց Բարսայի պատասխան 2 - րդ գնդակը, երբ Մեսսիի փոխանցումից հետո Ֆաբրեգասը կրկին անգամ աչքի ընկավ կատալոնյան թիմի կազմում: Իսկ հանդիպման վերջնամասն անցավ Պեպի թիմի բացահայտ առավելությամբ: Կարող էին աչքի ընկնել Վիլյան, Ադրիանոն, Մեսսին, բայց նրանցից և ոչ մեկին դա չհաջողվեց: Արդյունքում` 2 - 2:
Մարզադաշտ` Մեստալյա
Կորուստներ խաղից առաջ`Վալենսիա` Մեհմետ Թոփալ (վնասվածքի պտճռ.)
Բարսելոնա` Պիկե, Ինիեստա և Ալեքսիս (վնասվածքի պտճռ.)
Վալենսիայի կազմը` Գուայիտա, Մատյո (Պիատի, 72'), Ռամի, Ռուիզ, Միգել, Ալբելդա (Կոշտա, 45'), Բանեգա, Ալբա, Պաբլո, Կանալես (Ժոնաս, 68') և Սոլդադո
Բարսելոնայի կազմը` Վալդես, Աբիդալ, Պույոլ (Տիագո, 62'), Մասկերանո, Ալվես, Բուսկետս, Կեյտա (Ադրիանո, 57'), Չավի, Ֆաբրեգաս, Պեդրո (Վիլյա, 57') և Մեսսի
Գոլերը`
1 - 0 Աբիդալ (11'), ինքնագոլ
1 - 1 Պեդրո (13'), փոխանցումը` Մեսսի
2 - 1 Պաբլո (23'), փոխանցումը` Մատյո
2 - 2 Ֆաբրեգաս (75'), փոխանցումը` Մեսսի
Զգուշացումներ`
Վալենսիա` Ռամի (15'), Ժոնաս (86')
Բարսելոնա` Պույոլ (36'), Մասկերանո (87')
Հեռացումներ`
Վալենսիա` Ալբա (91')
Ցուցանիշներ
|
Վալենսիա
|
Բարսելոնա
|
Հարվածներ
|
9
|
10
|
Հարվածներ դարպասին
|
1
|
7
|
Գնդակին տիրելու %
|
38%
|
62%
|
Անկյունային հարվածներ
|
4
|
3
|
Խաղից դուրս
|
2
|
12
|
Կանոննորի խախտումներ
|
14
|
5
|
Դեղին քարտեր
|
3
|
2
|
Կարմիր քարտեր
|
1
|
0
|


