Страницы

Վերջին մարզումը խաղից առաջ




Այսօր Բարսելոնան մարզում անցկացրեց Նոու Կամպում, որը վերջինն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Միլանի դեմ մեկնարկային խաղից առաջ:

Նոու Կամպում` փակ դռների հետևում, Խոսեպ Գվարդիոլան և իր սաները փորձարկեցին մարտավարական մտահաղացումների վերջին մանրամասները: Այսօր` Երևանի ժամանակով 23:45 - ին, Բարսան նույն խոտածածքի վրա կմրցի Միլանի դեմ:

Մարզադաշտում էին առաջին թիմի 19 խաղացողներ: Միակ բացակայողներն էին Ժերարդ Պիկեն և Ալեքսիս Սանչեզը, ովքեր վնասվածքներ ունեն: Հենց այդ 19 խաղացողներն էլ իջևանել են Նոու Կամպին մոտ գտնվող Ֆլորիդա հյուրանոցում:

Հավաքվել են հյուրանոցում

Երեկվա մարզումից հետո Խոսեպ Գվարդիոլան իր սաներին հավաքեց 1 վայրում` Ֆլորիդա հյուրանցում, որտեղ նրանք կմնան մինչ Միլանի դեմ խաղը: Արդեն ավանդույթ է դարձել, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումներից առաջ Բարսելոնան հանգրվանում է հյուրանոցում` անկախ նրանից, թե որտեղ է կայանում հանդիպումը: Այսօր խաղացողներն ու տեխնիկական անձնակազմը միասին կճաշեն այդ հյուրանոցում, որից հետո հանգիստ կստանան մինչ մրցավայր ուղևորվելը:

Ավելացնենք, որ, ըստ ՈՒԵՖԱ - ի սահմանած կարգի, մրցող թիմերը պետք է մարզադաշտում` տվյալ դեպքում Կամպ Նուում լինեն, խաղի մեկնարկից ամենաուշը 75 րոպե առաջ: Այսինքն, այսօր Բարսան և Միլանն ամենաուշը Երևանի ժամանակով 22:30 - ին պետք է լինեն Կամպ Նոուում: