
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնայի խաղացողները ֆանտաստիկ են խաղում Նոու Կամպում: Նախ նրանք 5 - 0 հաշվով ջախջախեցին Վիլյառեալին, հիմա էլ` Օսասունային, 8 - 0 հաշվով:
Ներքին առաջնությունում 19 օրվա տարբերությամբ կայացան 2 տնային հանդիպումները, բայց տպավորությունները նույնն էին: Ինչպես Վիլյառեաի դեմ, այդպես էլ Օսասունայի, Բարսան ցուցադրեց փայլուն խաղ և անսահման նվիրվածություն: Այդ 2 խաղերում թիմն ընդհանուր առմամբ 13 գոլ հեղինակեց: Այդ 13 գոլերից 5 - ը խփել է Մեսսին, 2 - ական գոլ են հեղինակել Ֆաբրեգասն ու Վիլյան, 1 - ական` Ալեքսիսը, Չավին ու Տիագոն, իսկ Ռիվերսիոն ինքնագոլի հեղինակ է դարձել: Այդպիսով, միջին հաշվարկով ամեն 14 - րդ րոպեին Գվարդիոլայի սաները գոլ են խփել սեփական դաշտում` Լա Լիգայի շրջանակներում:
3 պաշտպանով
Այլ 8 - 0 հաշիվները
Այնպես չէ, որ այս 8 - 0 հաշիվը նոր ձեռքբերում էր Գվարդիոլայի թիմի համար: Նախորդ մրցաշրջանում Բարսան կրկին հաղթել էր նման հաշվով, այն էլ մրցակցի դաշտում: Այդ խաղից հետո 8 անպատասխան գնդակ ընդունած Ալմերիայի գլխավոր մարզչի ղեկից հեռացվեց Խուան Մանուել Լիլյոն:
Նոու Կամպում նման հաշիվ վերջին անգամ արձանագրվել էր 2003 թվականի հոկտեմբերի 15 - ին, երբ թիմը գլխավորում էր Ֆրանկ Ռայկարդը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Բարսային զոհ գնաց Սլովակիան ներկայացնող Պուչով ակումբը: Իսկ Լա Լիգայում Բարսելոնան վերջին անգամ սեփական դաշտում 8 - 0 հաշվով հաղթել էր հեռավոր 1996 թվականին: Այդ անգամ զոհը Լոգրոնյեսն էր: