
«Անժիի» հարձակվող Սամուել Էտո՛Օն և իսպանական «Բարսելոնան» մոտ են խաղաղության համաձայնագիր կնքելուն, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sport.es-ին։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ կամերունցի ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել 3 մլն եվրոյից, որը նա դատարանի միջոցով պահանջում էր կատալոնական ակումբից։ Այդ գումարը 2009թ. Էտո՛Օի՝ «Ինտեր» տեղափոխվելուց «կապտանռնագույնների» հասույթի 15 տոկոսն է։ Էտո՛Օն պնդում էր, որ իտալական ակումբ տեղափոխվելուց «Բարսելոնայի» հետ նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն 2010թ. դատարանը մերժել էր նրա հայցը։ Այնուամենայնիվ խաղացողը մինչ օրս փորձում էր ստանալ տրանսֆերից գումարի իր մասը։